Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսություն հաստատելու մտադրության մասին։ «Կարելի է բանակցություններ վարել ՈՒկրաինայի վերաբերյալ առանց Եվրոպայի մասնակցության, սակայն դա խաղաղության չի հանգեցնի, ուստի մենք որոշել ենք ուղիղ երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ։ Եվ երբ մենք հասնենք ՈՒկրաինայում հակամարտության ավարտին, մեզ անհրաժեշտ կլինի փոխգործակցության կանոններ մշակել Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով մեր անվտանգային շահերը»,- հայտարարել է Մակրոնը։               
 

Ոչ թե ձգտում, այլ ներշնչում

Ոչ թե ձգտում, այլ ներշնչում
14.02.2026 | 21:59
Փետրվարի 15
Ես պետք է կարողանամ գործածել ձեզ:
Աստվածային ուժը չի կարող քիչ լինել. այն լիովին բավարար է` աշխարհում կատարվող բոլոր գործերի համար:
Ինձ հարկավոր են ընտիր գործիքներ, որպեսզի Ես կարողանամ գործածել դրանք:
Աշխարհը կվերափոխվեր ու նոր շուք կստանար դարձյալ, եթե մարդիկ գիտակցեին այս իրողությունը:
Աշխարհը գերմարդու կարիք բոլորովին չունի, նա կարիք ունի գերբնական մարդկանց: Նրանց, ովքեր կամքի հզոր լարումով` իրենց կյանքից հետզհետե դուրս են վանում իրենց «ես»-ը և թույլ տալիս, որ Աստվածային զորությունը իրենց միջոցով գործի:
Երկիրը վաղն իսկ կարող է փրկվել, եթե քաղաքական գործիչները թույլ տային, որ Ես գործածեի իրենց:
ՈՒրեմն ձգտումի փոխարեն թող ներշնչանքը լինի. այդ ժամանակ է, որ վերջ կտրվի անգործությանը:
Ես շատ գործեր ունեմ կատարելու: Ես գործածում ու լավագույն ձևով վարձատրում եմ Իմ մշակներին. այս բանում դուք էլ կհամոզվեք, երբ ավելի ճիշտ գաղափար ունենաք Իմ կողմից տրված ձեր սեփական գործի մասին:
Դիտվել է՝ 309

Մեկնաբանություններ